23.10.2013

Ավազակային հարձակում Գյումրիում

Ավազակային հարձակում Գյումրիում
     Հոկտեմբերի 22-ին` ժամը 16.00-ին, ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զորամասի ժամկետային զինծառայող, 1994թ. ծնված Նիկիտա Կ-ն և հայտնել, որ նույն օրը` ժամը 13.00-ի սահմաններում, ինքը և նույն զորամասի ժամկետային զինծառայող, 1994թ. ծնված Պավել Պ-ն «Մոսկվիչ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտից ուղևորվել են Բուլվարային թաղամաս, սակայն ճանապարհին վարորդը մեքենան վարել է մի անմարդաբնակ վայր, որտեղ իրենց են մոտեցել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը դանակի սպառնալիքով իրեն և իր ծառայակցին իջեցնելով ավտոմեքենայից` հափշտակել են յուրաքանչյուրից 10.000-ական ռուբլի և երկու բջջային հեռախոս` համապատասխանաբար 83.000 և 80.000 դրամ արժողության:
     Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների և Շիրակի մարզային վարչության վետերանների խորհրդի կողմից պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1981թ. ծնված Անդրանիկ Մ-ն, 1994թ. ծնված Դավիթ Գ-ն, 1989թ. ծնված Ռոբերտ Մ-ն և 1995 թ. ծնված Ջոնիկ Մ-ն:
     Անդրանիկ Մ-ն և Ջոնիկ Մ-ն ձերբակալված են:
     Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
     Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Գ-ին և Ռոբերտ Մ-ին հայտնաբերելու ուղղությամբ:
     Կատարվում է նախաքննություն:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий