24.10.2013

Հոգեբանություն. բժիշկները պարզել են ավելորդ քաշի պատճառը


Արգենտինայի Կելլոգա ակադեմիայի գիտնականներն ավելորդ քաշի, սնվելու եւ մարդու բնավորության միջեւ կապ են գտել: Մարզասրահում մարզումներ, դիետաներ, սննդակարգ. պարզվում է՝ ավելորդ կիլոգրամների պատճառը, որոնք համառորեն չեն ցանկանում հեռանալ կոնքերից եւ ազդրերից, ամենեւին էլ վերանշյալի հետ կապ չունեն:
 
Медикфорум-ի փոխանցմամբ, հետազոտողները հանգել են եզրակացության, որ մարդիկ գերագնահատում եմ չափի զգացողության եւ գայթակղությունների դեմ կանգնելու իրենց կարողությունները, այդ պատճառով էլ ավելորդ քաշի դեմ պայքարում տանուլ են տալիս: Ի դեպ, փորձագետներն այդ շարքին են դասել նաեւ թմրամոլությունն ու բարկությունը: Մասնագետները կարծում են, որ մարդիկ հակված են չափազանցնելու նաեւ այս երեւույթների դեմ իրենց ինքնատիրապետումը:
 
Արգենտինացի գիտնականներն իրենց փորձարկումների ընթացքում կամավորների համար հատուկ պայմաններ են ստեղծել, որտեղ նրանք պետք է պայքարեին գայթակղությունների դեմ: Փորձի արդյունքներով մասնագետները հայտարարել են, որ ինքնավստահ մարդիկ, ովքեր բարձր են գնահատում իրենց կամքը գայթակղությունների նկատմամբ, չեն կարողանում վերահսկել ազդակները:
«Գայթակղության թերագնահատումն ու սեփական ուժերի գերագնահատումը հանգեցնում է նրան, որ ինքնավստահ մարդիկ իրենց իմպուլսիվ վարքագծի հետեւանքով հաճախ փորձությունների թակարդն են ընկնում»,- այսպես են մեկնաբանում մասնագետներն այս պարադոքսալ երեւույթը:
 
Երբ նման մարդիկ հանգիստ վիճակում են, քաղց, բարկություն եւ հուզմունք չեն զգում, թերագնահատում են այն ազդակները, որոնք հայտնվում են գայթակղության պահին եւ ազդում իրենց վարքագծի վրա: Գիտափորձի ժամանակ կամավորները, ովքեր սկզբում բարձր էին գնահատում իրենց կամային հատկանիշները, ծխելու մասին ֆիլմ դիտելուց անմիջապես հետո սկսել են ծխել: Մյուս փորձի ընթացքում մարդիկ չեն հրաժարվել սնվելուց, թեեւ քաղցած չեն եղել:
Գիտնականները զգուշացնում են, որ գայթակղության զոհերին քննադատելիս պետք է հաշվի առնել նաեւ սեփական կամքի ուժն ու չգերագնահատել այն:

Комментариев нет:

Отправить комментарий