24.10.2013

Կապանում 49-ամյա տղամարդը բռնություն է գործադրել հանրախանութի աշխատակցուհու նկատմամբ

Կապանում 49-ամյա տղամարդը բռնություն է գործադրել հանրախանութի աշխատակցուհու նկատմամբ
Կապանում 49-ամյա  Տիգրան Սահակյանը բռնություն  է գործադրել հանրախանութի աշխատակցուհու  նկատմամբ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
49-ամյա  Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ոգելից խմիչք օգտագործած վիճակում Կապանի Շահումյան 32 հասցեում գտնվող «ԴԱՍ» հանրախանութում վիճաբանել է վաճառողու հետ եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել այնտեղ գտնվող հասարակության անդամների նկատմամբ:
Նա շուրջ 20 րոպե տեւողությամբ սեռական բնույթի բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, եւ բռնություն գործադրել հանրախանութի աշխատակցուհի Սմելա Սարգսյանի նկատմամբ:
Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի  2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 21-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Комментариев нет:

Отправить комментарий