24.10.2013

Հայ երիտասարդը Մոսկվայում փոխել է սեռը (ֆոտո)



Սեռափոխության վիրահատության համար մոսկվացի պլաստիկ վիրաբույժ Ռուբեն Ադամյանին դիմել են նաեւ հայաստանցի հիվանդներ: 1991-ից ի վեր՝ Ադամյանը այդ վիրահատությունն անցկացրել է մոտ տասը հայաստանցիների: Մասնավորապես, Հայաստանի քաղաքացու վերջին վիրահատությունը նա արել է մոտ երեք շաբաթ առաջ:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է պրոֆեսոր Ադամյանը, ով մասնակցում է Երեւանում պլաստիկ վիրաբուժության միջազգային կոնգրեսին, իր գլխավորած բաժնում սեռափոխության վիրահատությունները իրենց մասնագիտական գործունեության մի մասն են կազմում: «Դա կոչվում է սեռափոխության վիրահատություն, սակայն, ըստ էության դա երկրորդային սեռական օրգանների փոփոխության վիրահատություն է: Այդ վիրահատությունները մենք իրականցնում ենք ամբողջ ծավալով»,-ընդգծել է նա:
«Դա պաթոլոգիա է, հիվանդություն, որը ազգություն չի ճանաչում: Մենք այդ խնդրով զբաղվում ենք 1991-ից եւ այդ ընթացքում մեզ մոտ եղել են ինչպես խորհրդային հանրապետությունների, այնպես էլ Սաուդյան Արաբիայի եւ Սիրիայի քաղաքացիներ»,-նշել է վիրաբույժը:
Խոսելով Հայաստանի քաղաքացու վիրահատության մասին, նա նշել է, որ նրա սեռական ապարատը լիովին փոխվել է եւ նա վերածվել է կնոջ: Նա նշել է, որ այցելու գոհ է մնացել եւ հույս է հայտնել, որ նա կկարողանա իր հետագա կյանքը դասավորել այնպես, ինչպես ցանկանում է:
Պատասխանելով այն հարցին, արդյոք կան որոշակի տարիքային սահմանափակումներ նման վիրահատությունների համար, նա նշել է, որ տարիքային սահմանափակումներ չկան , լինում են հակացուցումներ՝ կապված առողջական վիճակի հետ: Նրա ամենատարեց հիվանդը եղել վաթսուն տարեկան: Սակայն վիրահատությունների մեծ մասն իրակացվում է չափահաս դառնալուց հետո: Ինչ վերաբերում է գներին, ապա վիրաբույժը նշել է, որ հայ այցելուի համար այն արժեցել է յոթ հազար դոլար:

Комментариев нет:

Отправить комментарий