24.10.2013

Բրիտանացին հեռացրել է գանգի մի մասը՝ կնոջը համբուրելու համար

Բրիտանացին հեռացրել է գանգի մի մասը՝ կնոջը համբուրելու համար
Tert.am: Եզակի հիվանդությամբ տառապող բրիտանացին չորս տարվա ընթացքում առաջին անգամ համբուրել է կնոջը՝ գանգի մի մասը հեռացնելուց հետո, գրում է Обозреватель-ը։

2009-ին Մարկ Սթեդմանի մոտ ախտորոշվել է Եռորյակ նյարդի նևրալգիա, որի պատճառով նա չի կարողացել նույնիսկ փողոց դուրս գալ կամ լվացվել։

Հիվանդությունն ուղեկցվում է դիմային ուժեղ ցավերով, որը պայմանավորված է գանգի ներսում խոշորագույն նյարդի՝ եռորյակ նյարդի ճնշմամբ։ Անտանելի ցավերի պատճառով հիվանդների ¼-ից ավելին ինքնասպանություն է գործում։

Վիրահատության շնորհիվ, որի հետևանքով վիրաբույժները հեռացրել են նրա գանգի մի մասը՝ 24 մմ հատված, տղամարդը նոր կյանք է սկսել։ Այժմ՝ 4 տարի անց, Մարկը կրկին կարող է համբուրել կնոջը և երեխաներին։

Այժմ Սթեդմանը կարող է առանց ցավերի ապրել 10 տարի, որից հետո ստիպված կլինի ևս մեկ վիրահատության ենթարկվել։


http://tsayg.am/aroxjapahutyun/5807-e-bi-l-l-sc-blss-bl.html

Комментариев нет:

Отправить комментарий