24.10.2013

Ինչն ինչից է ցավում

Ինչն ինչից է ցավում
Ankakh.com: Մեր զգացմունքները մեզ կարող են հիվանդացնել: Բժիշկները, հոգեբանները, սոցիոլոգները վաղուց պարզել են, որ սխալ կենսակերպը սրտի հիվանդության կարող է հանգեցնել, աշխատանքի հանդեպ խեղված վերաբերմունքը` ուղեղի հիվանդության, սիրային հաճախակի սթրեսները` թոքերի ու վահանաձև գեղձի, նախանձը` մարսողական համակարգի, չափազանց պատվասիրությունը` մակերիկամների հիվանդության: Խանդը սպառնում է երիկամների աշխատանքին, վախը` լյարդին, խորամանկությունը` ստամոքսին, սեռական անվստահությունը` ենթաստամոքսագեղձին (կարող է շաքարախտ զարգանալ): Անցյալի վրա սևեռվելը ողնաշարային խնդիրների կհանգեցնի, ագահ մարդկանց մոտ էլ հնարավոր է` լեղապարկի խնդիր առաջանա, իսկ կասկածամիտները` ավշային հիվանդություններ կարող են ունենալ: Մելանխոլիայի հակումը զգալիորեն մեծացնում է սրտի նոպաների ռիսկը: Բալթիմորի համալսարանի մասնագետների անցկացրած բազմամյա հետազոտությամբ պարզվել է, որ կլինիկական դեպրեսիայից տառապողները 4,5 անգամ ավելի հաճախ են հիվանդանում սրտի հիվանդություններով: Իսկ ակտիվ մշակութային կյանք վարողների մոտ, հակառակը, խթանվում է իմունային համակարգի աշխատանքը: Ասվածը չի նշանակում, որ պետք է ծայրահեղությունների դիմել` անմիջապես ազատվելու այս կամ այն բացասական հուզումից: Պետք է հանգիստ, առանց նյարդայնանալու վերլուծել ստեղծված իրավիճակը, և պատկերացրեք, որ ինքնազգացողության բարելավում կզգաք: Հաճախ օրգանիզմը հուշում է զարգացող հիվանդության մասին: Ցավոք, այդ ազդանշաններին անդրադառնում ենք հիվանդության ակնհայտ դառնալուց հետո: Այսպես, օրինակ` եղունգների փխրունությունը խոսում է վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման կամ օրգանիզմում հանքային աղերի անբավարարության մասին: Եղունգների վրա ակոսիկների առաջացումը ենթաստամոքսագեղձի, բարակ աղիքի կամ հոդաբորբի մասին է հուշում: Շերտերը սթրեսի հետևանքով կարող են առաջանալ: Իսկ հարթ եղունգները սրտի թուլության մասին են հուշում: Եթե ուտելուց հետո գլխացավ է առաջանում, ու հետազոտություններով գործնականում առողջ մարդ եք համարվում, ապա պետք է ալերգենը փնտրել: Եթե լեզուն շոգեխաշած տեսք ունի, ապա դիմեք բժշկի: Գուցե դա վարակիչ հիվանդության հետևանք է, որի մասին անգամ գլխի չեք ընկնում: Լեզվի այրոցքը խոսում է սակավարյունության, վիտամինների պակասի ու վատ արյան մասին: Եթե գիշերը քաշվում է ոտքը, ապա դա օրգանիզմում մագնեզիումի անբավարարության հետևանք է ու երակներում արյան շրջանառության խախտման ազդանշան: Եթե նկատում եք, որ նիհարում եք, չնայած ուտում եք առաջվա պես ու ամեն ինչ, ապա պատճառը փնտրեք վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման մեջ կամ սրտի միոկարդի հեռավոր նախանշանի հետ գործ ունեք: Բնականաբար, այս ընդհանրական տվյալները բժշկական տեղեկատուի դեր չեն կարող կատարել: Դրանք պարզապես առիթ կարող են ծառայել, որ ուշադիր լինենք մեր օրգանիզմի ուղարկած ազդանշանների նկատմամբ ու հոգ տանենք լավ ինքնազգացողության համար:

http://tsayg.am/aroxjapahutyun/5982-c-sl.html

Комментариев нет:

Отправить комментарий