
''Ոչ մի այլ մթերք այնքան չի ամրացնում ոսկրերը, որքան կաթնամթերքը'', - մտածում են շատերը և սխալվում: Մի խումբ իսպանացի գիտնականներ բացահայտել են, որ այս առումով կա շատ ավելի օգտակար մթերք:
Ժիրոնա բժշկական կենտրոնի մասնագետները հավաստիացնում են, որ ձիթապտղի ձեթը և ձիթապտուղն ավելի են ամրացնում ոսկրերը, քան կաթը: Նրանք երկու տարի տևողությամբ փորձարկում են կատարել` ընդգրկելով հատուկ սննդակարգի հետևող մարդկանց:
Փորձարկվողների կեսին առաջարկել են ձիթապտղով ու ձիթապտղի ձեթով հարուստ միջերկրածովյան դիետա, մյուսները պարզապես հետևում էին ցածր կալորիականությամբ դիետայի:
Փորձի ավատից հետո պարզվեց, որ ձիթապտղով սնվողների օրգանիզմում օստեոկալցինի սպիտակուցի (որը հանդիսանում է ոսկրերի աճի գլխավոր խթանիչ) խտությունը մեծացել է: Ոսկրերը դարձել էին ավելի ամուր: Փորձի մյուս մասնակիցների մոտ ոսկրերի վիճակի հետ կապված որևէ փոփոխություն չէր նկատվել:
http://tsayg.am/aroxjapahutyun/5988--s-lsn-bl.html
Комментариев нет:
Отправить комментарий