22.10.2013

Ինչպես առաջացավ թեյի բարձիկը (լուսանկար)

Ինչպես առաջացավ թեյի բարձիկը
Մեր օրերում մարդիկ գերադասում են բարձիկով թեյը, այն հարմար է, արագ ու պատրաստ է 5 րոպեից։ Եվ այս ամենի համար մենք պարտական ենք նյույորքցի վաճառական Թոմաս Սալիվանին։ Նա անընդհատ կարճ ու հարմար ճանապարհներ էր որոնում թեյի նմուշները սպառողներին հասցնելու համար։ Նմուշները տուփերով ուղարկելն անհարմար էր, ու նա որոշեց դրանք ուղարկել մետաքսե փոքրիկ տոպրակներով։ Իսկ հաճախորդներից ոմանք էլ որոշեցին, որ կարելի է այդ տոպրակներով թեյ թրմել` բաժակի մեջ ընկղմելով։ Հենց սպառողներն էլ առաջարկեցին Սալիվանին մետաքսի փոխարեն կիրառել թանզիֆ, ինչն ավելի հարմար է։ 1920թ. թեյի բարձիկներն արդեն լայն կիրառություն ունեին ու կիրառվում են մինչ օրս։

Комментариев нет:

Отправить комментарий