22.10.2013

Մածուցիկ անձրև. փաստ, որ մինչ օրս բացատրություն չունի

Մածուցիկ անձրև. փաստ, որ մինչ օրս բացատրություն չունի
1994թ-ի օգոստոսի 7-ին ԱՄՆ-ի Օակվիլլ քաղաքում անձրև եկավ, մածուցիկ անձրև` դոնդողի տեսքով: Տարօրինակ մթնոլորտային տեղումից հետո քաղաքի գրեթե բոլոր բնակիչները հարբխանման ինչ-որ վարակով հիվանդացան: Հիվանդացողները կազդուրվում էին 1-12 շաբաթում: Միայն այն ժամանակ, երբ հիվանդներից մեկը անձրևի նմուշն ուղարկեց լաբորատորիա, գիտնականները սկսեցին լրջորեն զբաղվել նրա ուսումնասիրմամբ և մնացին ապշած: Նմուշի մեջ առկա էին մարդկային արյան սպիտակ գնդիկներ: Հետագա հետազոտությունները պարզեցին, որ կաթիլի մեջ առկա են երկու տեսակի բակտերիաներ, որոնցից մեկը նույնպես առկա է մարդու օրգանիզմում և մասնակցում է մարսողության գործընթացին:
Առ այսօր առեծված է` որտեղից և ինչպես կարող էր նման անձրև տեղալ և ինչ կապ ուներ այն առեղծվածային համաճարակի հետ:
Աղբյուրը` clubs.ya.ru

Комментариев нет:

Отправить комментарий