23.10.2013

Կարմիր կաղամբը` հակաքաղցկեղային միջոց

Կարմիր կաղամբը` հակաքաղցկեղային միջոց
Չնայած այն փաստին, որ մեր խոհանոցում սպիտակ կաղամբն ավելի մեծ տեղ ունի, քան կարմիրը, բայց, այնուհանդերձ, այն ավելի օգտակար է։ Այն ունի առաձնահատուկ համ ու քիմիական բաղադրությամբ տարբերվում է իր սպիտակ «ազգակցից»։ Կարմիր կաղամբի տերևները պարունակում են բջջանյութ, պրոտեիններ, հանքային նյութեր (կալիում, կալցիում, նատրիում, երկաթ), ինչպես նաև վիտամին B և C (ասկորբինաթթու)։ Հայտնի է, որ ասկորբինաթթուն պատասխանատու է իմունիտեի ու մարդու հոգեկան կայունության համար, պայքարում է վիրուսների, միկրոբների և բակտերիաների դեմ, բարերար ազդեցություն է ունենում անոթների պատերին։ Կարմիր կաղամբը օրգանիզմին անհրաժեշտ կենսաբանորեն ակտիվ նյութերի աղբյուր է։ Այս կաղամբի տերևները պարունակում են նաև տուբերկուլյոզը կանխող հակաբակտերյալներ, որոնք նաև նվազեցնում են մազանոթների փխրունությունն ու ունեն արյունը մակարդող հատկություն։ Կարմիր կաղամբը դառնահամ է իր մեջ պարունակվող գլյուկոզինոլատամի պատճառով, ինչը հակաքաղցկեղային ազդեցություն ունի։ Այն երկու անգամ նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Կարմիր կաղամբի հյութը կիրառում են դեղնախտի, խրոնիկ հազի, սուր-շնչառական հիվանդությունների կանխարգելման նպատակով։ Այն գժվարամարս է ու հակացուցվում է ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդություններով տառապողներն։
http://www.mamul.am

Комментариев нет:

Отправить комментарий