23.10.2013

47-ամյա տղամարդը գնալով նախկին կնոջ աշխատավայր՝ հայհոյանքներով պահանջել է, որ կրկին միանան

47-ամյա տղամարդը գնալով նախկին կնոջ աշխատավայր՝ հայհոյանքներով պահանջել է, որ կրկին միանան
47-ամյա Ահարոն Ֆ.-ն գնացել է նախկին կնոջ աշխատավայր եւ հայհոյանքներով պահանջել, որ կրկին միանան: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանիցNEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 47-ամյա Ահարոն Ֆ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ հուլիսի 1-ին ժ.11.30-ի սահմաններում գնացել է նախկին կնոջ՝ Է. Մանանդյանի, աշխատավայրը՝ Արթիկի զբաղվածության տարածքային կենտրոն, վիճաբանել է նրա հետ:
Աշխատակիցների ներկայությամբ նա կատարել է խուլիգանական բնույթի հայհոյանքներ կնոջ եւ մյուս աշխատակիցների հասցեին, իր գործողություններով խաթարել է Արթիկի զբաղվածության տարածքային կենտրոնի բնականոն աշխատանքը: Դատաքննության ընթացքում պարզվել է, որ  Ահարոնը ոգելից խմիչք օգտագործած վիճակում բազմիցս  է գնացել  նախկին կնոջ աշխատավայրը եւ հայհոյել ով նրան պահանջել կրկին միանալ եւ համատեղ ապրել:
Բացի այդ, նա բազմիցս աշխատասենյակից դուրս է կանչել նախկին կնոջը՝ անհիմն մեղադրելով դավաճանության մեջ:
Գործով տուժողը` կինը  գրավոր դիմում է ներկայացրել դատարան նշելով, որ ինքը ամբաստանյալի նկատմամբ որեւէ բողոք պահանջ չունի եւ միաժամանակ խնդրել է դատական նիստը անցկացնել իր բացակայությամբ, քանի որ ունի առողջական խնդիրներ:
Դատարանը քննելով գործը որոշել է ՀՀ Ազգային ժողովի 03.10.2013թ «Համաներում հայտարարելու մասին» որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա  որոշել է Ահարոն Ֆ.-ի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել:

Комментариев нет:

Отправить комментарий