23.10.2013

Փեսան բենզինը լցրել է տան վրա եւ հրդեհել

Փեսան բենզինը լցրել է տան վրա եւ հրդեհել
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Վարդենիսում արտառոց դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Ակունք գյուղի մի ընտանիքում վիճաբանություն է եղել, որի ժամանակ փեսան կացնով հարվածել է 83-ամյա աներոջը:
Սակայն այսքանով չի ավարտվել վիճաբանությունը: Փեսան՝ 31-ամյա Դավիթ Ավետիսյանը, բենզին է լցրել աներոջ տան հատակին ու հրկիզել: Նրանց վիճաբանությունը կենցաղային հարցի շուրջ է եղել:
Դավիթին բերման են ենթարկել Վարդենիսի ոստիկանության բաժին Նա Այգ գյուղի բնակիչ է: Կատարվում է նախաքննություն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Комментариев нет:

Отправить комментарий