09.10.2013

Մերիլին Մոնրոն պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել

Մերիլին Մոնրոն պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել
Մերիլին Մոնրոն մի քանի պլաստիկ վիրահատության է ենթարկվել: Նման պնդմամբ է հանդես եկել Ջուլյեն աճուրդի գործադիր տնօրեն Մարտին Նոլանը: Նա հայտարարել է, որ վաճառքի է հանում պլաստիկ վիրաբույժ Մայքլ Գուրդինի գրառումները և դերասանուհու դեմքի 3 ռենտգենային լուսանկար, որոնք ապացուցում են կոսմետիկ վիրահատությունների անցկացումը: Աճուրդը կայանալու է նոյեմբերի 9-10-ը Բևերլի Հիլլսում:
Սպասվում է, որ վերջնական գինը կկազմի 15-30 հազար դոլար: Փաստերի սեփականատերը պնդում է, որ այդ բժշկական փաստաթղթերը նվեր է ստացել հենց Գուրդինից: Պլաստիկ վիրաբույժի գրառումներում նշված է, որ 1950 թվականին Մոնրոն կզակի ձևը փոխելու համար վիրահատվել է: Բացի այդ կես դար անց Գուրդինի կոլեգան՝ Նորման Լիֆն իր գրքում ենթադրել է, որ դերասանուհին փորձել է լավացնել նաև քթի ձևը:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий