19.10.2013

Անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար մեղադրվող ոստիկանի գործն արդեն դատարանում է

Անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար մեղադրվող ոստիկանի գործն արդեն դատարանում է
13-ամյա անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար մեղադրվող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննության տեսուչ Վահագն Համբարձումյանի և նրա ընկերոջ՝ Սասուն Աբրահամյանի գործով դատական նիստը մեկնարկել է: Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ քրեական գործի նյութերի Սասուն Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում իրեն ծանոթ և 13-ամյա անչափահաս Հրաչուհի Ղ.-ի համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Բացի այդ, նույն աղջկա հետ Սասուն Աբրահամյանը ևս մեկ անգամ էլ է սեռական հարաբերություն ունեցել այս անգամ Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գործող «Տաք ջուր» կոչվող համալիրում ընկերոջ՝ Վահագն Համբարձումյանի հետ: Սեռական հարաբերությունը եղել է աղջկա համաձայնությամբ: Ճանապարհային ոստիկանության աշխատակից Վահագն Համբարձումյանին ևս նույն արարքի համար է մեղադրանքն առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 141 հոդվածի հատկանիշներով՝ «տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ»:

Եվ Սասուն Աբրահամյանը, և Վահագն Համբարձումյանը կալանավորված են:
                                                                                     Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий