19.10.2013

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ


Կարող եք համարձակորեն նետվել ռոմանտիկ ճակատամարտի թոհոըբոհը. այսօրվա օրը գրեթե լիցքավորված կլինի սեքսուալության ճառագայթներով:
ԽՈՅԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին սիրեցյալների հետ ռոմանտիկ ճամփորդություն կատարել… խանութներով: Ե'ւ Խոյերը, ե'ւ նրանց ընտրյալները արժանի են այդ հանգստյանը: Նույնիսկ եթե Խոյերը սովորաբար հաճույք չեն ստանում գնումներից, այսօրվա օրը նրանց հաճելիորեն կզարմացնի: Համատեղ շոփինգը աֆրիկյան սաֆարիի կնմանվի, որտեղ վառ զգացողությունները քորում են նյարդերը եւ թեժացնում կիրքը:
ՑԼԵՐ
Այսօր Ցլերին արժե մտորել իրենց ռոմանտիկ հարաբերությունների ապագայի մասին եւ մտքերով կիսվել սիրելիների հետ: Ցլերի ուղեղը լարված կաշխատի՝ թույլ տալով նրանց իրավիճակը կանխատեսել մի քանի քայլ առաջ: Այսօր, վերլուծելու ունակություններից օգտվելով, Ցլերը կկարողանան փայլուն կերպով գնահատել իրենց հեռանկարները: Իսկ հարաբերությունների զարգացման համար նրանց բավական է ընդհանուր նպատակ դնել իրենց եւ իրենց ընտրյալների առջեւ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր Երկվոևյակների համար լավագույն ռոմանտիկ շրջապատող միջավայրը այն է լինելու, որտեղ նրանք կկարողանան վայելել սիրելի երաժշտությունը իրենց ընտրյալների հետ միասին: Իզուր չեն ասում երջանիկ մարդկանց մասին, որ նրա հոգին է երգում: Ե'ւ հարաբերությունները ամրացնելու, ե'ւ նոր ծանոթություններ հաստտելու համար Երկվոևյակներին արժե գնալ այնտեղ, որտեղ նրանք կկարողանան երաժշտություն լսել: Ընդ որում, այնքան էլ կարեւոր չէ, թե ինչպիսինն է այն. օպերա, մանկական ելույթ թե հայտնի հիթեր:Իսկ գուցե, կարաոկե՞:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր Խեցգետիններին եւ նրանց սիրեցյալներին աստղերը խորհուրդ են տալիս մի լավ երազել: Միմյանց հետ իրենց ծրագրերով կիսվելով՝ նրանք կմոտեցնեն երազանքի իրականացնումը: Այս օրվա առանձնահատկություններից մեկը այն է, որ նույնիսկ ամենաաներեւակայելի երազանքները կարող են ի կատար ածվել, եթե կիսեք այն Ձեր սիրեցյալների հետ: Այսօր, ընտրյալներին պատմելով այն կղզու մասին, որը այցելելու ցանկություն կա, կամ էլ իրենց երազանքի բնակարանի մասին, Խեցգետինները կիրականացնեն իրենց ցանկությունը՝ այն դարձնելով մոտ եւ շոշափելի:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր հիանալի օր է նրա համար, որպեսզի Առյուծները նոր գործ սկսեն: Կարեւոր չէ, արդյոք այդ նոր սեր է, նոր շրջան հարաբերություններում թե նոր ռոմանտիկ ծանոթություն: Նույնիսկ նոր շրջազգեստ գնելու պես անմեղ երեւույթը Առյուծների համար կարող է իրենց անձնական կյանքում դրական փոփոխությունների բերել: Այնպես որ աստղերը խորհուրդ են տալիս Առյուծներին համարձակորեն առաջ շարժվել: Քանի դեռ նրանք գնում են դեպի փոփոխություները, նրանց ներուժը աճում է:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրո հարցում Կույսերին չի խանգարի փորձերի դիմել: Բնականաբար, խոսքը չի գնում զուգընկերների փոփոխության մասին, եթե,իհարկե, Կույսերը ազատ չեն, այլ ընդհամենը այն մասին, որ նրանց արժե անձնական կյանքում փոփոխություններ կատարել: Իսկ միայնակ Կույսերի համար փորձերի համար հիանալի դաշտ կարող է դառնալ ծանոթությունների համար նախատեսված ցանկացած վայր: Եւ չարժե չափազանց վախենալ սխալվելուց: Վերջ ի վերջո, ողջ կյանքը սխալների համար նախատեսված փորձադաշտ է, այսինքն, ըստ էության, մի մեծ փորձ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աստղերը զգուշացնում են Կշեռքներին, որ նրանց զգացմունքները տարբերվելու են իրենց ուժգնությամբ եւ անկանոնությամբ: Նրանք կարող են դես ու դեն նետվել, իսկ սիրային տենդը իր տեղը կզիջի զայրույթին: Դժվար չէ հասկանալ, որ ո'չ Կշեռքներին, ո'չ էլ նրանց սիրեցյալներին նմանատիպ անզսպվածությունը ոչ մի օգուտ չի բերի: Անզգույշ խոսքով կամ արարքով հարաբերություններին չվնասելու համար Կշեռքները այսօր ստիպված կլինեն զպելիրենց բուռն զգացմունքները:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր Կարիճների անձնական կյանքում կարողէ մի շրջան առաջանալ, երբ նրանք իրենց սիրելիների հետ հարաբերությունները նորովի վերծանելու կարիք կզգան: Հնարավոր է, որ աստիճանաբար նրանք փակուղում են հայտնվել, իսկ, գուցե, ուղղակի թարմացնելու կարիք են զգում: Այսպես թե այնպես, ամեն ինչ բացի թողի անելով, Կարիճները միայն կփակեն իրենց աչքերը խնդրի վերաբերյալ:Իսկ եթե նրանք ցանկանան լուծել այն, այսօր նրանք ստիպված կլինեն ինչպես հարկն է մտորել վերջինիս շուրջ, իսկ ավելի լավ կլինի, եթե այդ արվի զուգընկերների հետ միասին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Եթե այսօր Աղեղնավորները ցանկանան որեւէ կարեւոր հարցի շուրջ խոսել իրենց սիրեցյալների հետ, չարժե այդ անել.օրը չի տրամադրում անկեղծությանը եւ հասկանալու ցանկությանը: Դեռ ավելին՝ նույնիսկ ամենահասարակ հարցերը դժվարությամբ կլուծվեն, իսկ տարաձայնությունները կառաջանան ցանկացած մանրուքից: Այնպես որ Աղեղնավորներին արժե հաշվի առնել. Այն, ինչ իրենք ցանկանում են եւ այն, ինչ արդյունքում կհասկանան իրենց ընտրյալները, մեղմ ասած, նույնը չէ: Եւ դրանից վիրավորվել չարժե: Ավելի լավ կլինի հետափգել խոսակցությունը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր զարմանալի օր է լինելու, երբ Այծեղջյուրներին, հակառակ սեռի սրտերը գրավելու համար անհրաժեշտ կլինի ի ինտելեկտ դրսեւորել: Ոչ թե հմայքը եւ գրավչությունը, եւ նույնիսկ ճաշակով հագնվելու ունակությունը, այլ հենց ինտելեկտը. Իրենց մտածելու կարողությունը, կրթվածությունը: Իսկ եթե Այծեղջյուրները համոզված չեն իրենց IQ-ի վերաբերյալ, արժե, որպեսզի նրանք ավելիշատ լսեն, քան խոսեն. լուռ զրուցակիցը շատ ավելի խելացի տեսք ունի, իսկ այդ նշանակում է, որ այսօր այն շատ լավ տպավորություն կթողնի իր զուգընկերոջ վրա:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր Ջրհոսներին դժվար թե հաջողվի խուսափել ռոմանտիկայի մասին հոգեճմլիկ զրույցներից, կարոտախտային հիշողություններից եւ այլ նմանատիպ անկեղծ խոսակցություններից: Այնուամենայնիվ, չարժե նաեւ վերջիններից խուսափել: Դեռ ավելին՝ Ջրհոսների համար այսօր օգտակար կլինիքննարկել իրենց սիրային տառապանքները եւ օտար մարդկանց կարծիքը լսել այդ ամենի վերաբերյալ: Այդ կօգնի նրանց վերլուծել իրենց զգացմունքները եւ ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք իրոք իրենց հուզում են:
ՁԿՆԵՐ
Այսօր Ձկներին արժե աշխարհիկ կյանքով ապրել: Իսկ քանի որ յուրաքանչյուր ոք այդ յուրովի է հասկանում, Ձկները նույնպես կարող են չսահմանափակել իրենց երեւակայությունը այդ առումով: Չէ՞ որ շատերի համար աշխարհիկ կյանքը նշանակում է այցելել թատրոն, մյուսների համար՝ ռոք-համերգ կամ էլ ուսանողական երեկույթ, իսկ կան նաեւ մարդիկ, որոնք այդ ամենի փոխարեն նախընտրում են կինո գնալ: Միայն մեկ հանգամանքն է կարեւոր. Այսօր Ձկներին կտրականապես արգելված է տանը նստել, չէ՞ որ նրանց շուրջբոլորը ռոմանտիկ ծանոթություններ հաստատելու համար այնքան հետաքրքիր վայրեր կան:

Комментариев нет:

Отправить комментарий