19.10.2013

Գեղարքունիքում սկեսուրը մեղադրվում է տաշտով հարսի գլխին հարվածելու մեջ

Գեղարքունիքում սկեսուրը մեղադրվում է տաշտով հարսի գլխին հարվածելու մեջ
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում Սվետլանա Ալվանդյանը պոլիէթիլենային տաշտակով դիտավորությամբ հարվածել է հարսի գլխին: Մարտունի ընդհանուր իրավասության դատարանիցNEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Սվետլանա Ալվանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գտնվող իր առանձնատանը կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ պոլիէթիլենային տաշտակով դիտավորությամբ հարվածել է իր հարս` Մարտունի քաղաքի բնակչուհի Նարինե  Ավետիսյանի գլխի շրջանին` պատճառելով առողջության կարճատեւ քայքայում:
Այսինքն` Սվետլանա Ալվանդյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 117-րդ հոդվածով`  դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Հոկտեմբերի 24-ին նշանակվել է դատական քննության օրը:

Комментариев нет:

Отправить комментарий