27.10.2013

Նոր մանրամասներ Վանաձորում ինքնասպան եղած ոստիկանի դեպքից Սկզբնաղբյուր` http://lorinews.am/glxavor-temaner-2/87-nor-manramasner-vanadzorum-inqnaspanb-exac-ostikani-depqic.html © lorinews.am

Նոր մանրամասներ Վանաձորում ինքնասպան եղած ոստիկանի դեպքից  Վանաձորում սեպտեմբերի 23-ին կախվելու միջոցով ինքնասպանություն գործած ոստիկանության աշխատակից 36-ամյա Դավիթ Մայիլյանը հոկտեմբերի 26-ին կդառնար 37 տարեկան: Նրա հայրը՝ Ռոբերտ Մայիլյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մինչեւ այսօր դեռ չգիտի կատարվածը ինքնասպանությո՞ւն էր, թե՞ նրան դրդել են այդ քայլին: Նա ավելացրեց, որ իր աշխատանքը Մոսկվայում է, սակայն քանի դեռ որդու մահվան պատճառները չեն բացահայտվել, չի գնա: Ռոբերտ Մայիլյանը նաեւ նշեց, որ թոռներն անընդհատ հարցնում են, թե հայրն ուր է, ինչին ի պատասխան պապը ստիպված ստում է, թե հիվանդանոցում է: «Ծննդյան օրն էլ հարցրեցին, թե պապան ուր է, ստիպված ասում եմ, որ դեռ հիվանդանոցում է եւ չեն կարող շնորհավորել նրան»,- պատմեց Ռոբերտ Մայիլյանը եւ ավելացրեց, որ սպասում է նախաքաննության ավարտին, որ տեսնի, թե ինչ է անելու: Մինչեւ այդ ասել էր, որ իր որդին, ոչ պարտքեր է ունեցել, ոչ էլ երբեւէ թեկուզ տանը խաղաթղթեր է ձեռքը վերցրել: Նրա խոսքով, ինքը Ռուսաստանում հիմնարկություն ունի, իսկ որդին էլ այստեղ էր աշխատում եւ իրենք ֆինանսական խնդիրներ չեն ունեցել: «Դա ինձ համար առեղծված է, որը մինչեւ հիմա չեմ կարողանում պարզել: Ինքն իդեալական անձնավորություն էր եւ նույնիսկ տունը կարտ չէր խաղում: Ազարտից հեռու էր»,- նշել էր Դավիթի հայրը՝ հավելելով, որ որդու գործընկերները նկատել են, թե նա վերջին օրերին մտահոգ է եղել, սակայն տանը ոչինչ չեն զգացել: Ռոբերտ Մայիլյանը կատարվածը չի կարողանում նաեւ կապել որդու գործունեության հետ՝ հիմնավորելով. «Իր աշխատանքային գործընկերները նույնիսկ վարչության պետը ասաց, որ նա իդեալական աշխատող է, իդեալական անձնավորություն է եղել»: Հարցին, հնարավոր է քննության վերջում պարզվի, որ կատարվածը ամենեւին էլ ինքնասպանություն չէ, ոստիկանի հայրն ասել էր. «Եթե ինձ համար կատարվածը առեղծված է, հնարավոր է՝ քննության վերջում ամեն ինչ էլ լինի: Քննության ընթացք ինքը ցույց կտա, որքան ինձ համար է առեղծված, այնքան էլ իրավապահների»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորում, սեպտեմբերի 23-ին, կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 36-ամյա Դավիթ Մայիլյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ 1 տղա եւ մեկ աղջիկ: Մայիլյանը ինքնասպանություն է գործել տան լոգարանում՝ խողովակից կախվելու միջոցով: Բնակարանում քննչական խումբը հայտնաբերել է երկտող, որում մասնավորապես գրված է. «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս եւ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել իմ այս քայլի համար»: Լուսանկարը՝Էդվարդ Արզումանյանի

Комментариев нет:

Отправить комментарий