Չինաստանում գործազուրկ ծնրղները վաճառել են երեխային, որպեսզի iPhone գնեն, ինչի համար կկանգնեն դատարանի առաջ: Շանհայից թեթեւամիտ ծնողները պնդում են, որ գործել են նորածին դստեր շահերից:
Ամուսինները նախքան երեխայի ծնունդը համացանցում հայտարարություն են տեղադրել երեխայի վաճառքի վերաբերյալ (ընթացիկ տարվա հունիսին): Երեխան ծնվել է տնային պայմաններում: Նորածին աղջկան ծնողները հանձնել են «գնորդին», ով իրենց հաշվին է փոխանցել 50 000 յուան (քիչ ավել, քան 8000 դոլարը): Նրանք գումարը ծախսել են, մասնավորապես, iPhone ձեռք բերելու համար:
Դատարանում ամուսինները խոստովանել են, որ իրենց երեխային ցանկացել են բարեկեցիկ ապագա ապահովել: «Մենք երեխային գումարի համար չենք տվել: Մենք ցանկացել ենք նրան ապահովել բարեկեցություն ու անվտանգություն»,- հայտարարել են նրանք:
Պարզվել է, որ ամուսիններն արդեն երկու երեխա են ունեցել, եւ նրանք իսկապես չեն կարողացել ապահովել նրանց կյանքը, հաղորդում է «Vesti.ru»-ն՝ վկայակոչելով Telegraph-ին:
Իրավապահնրը ստուգել են ամուսինների հաշիվների պատմությունն ու նրանց գնումներն ինտերնետում: Պարզվել է, որ երեխայի վաճառքից անմիջապես հետո նրանք օնլայն-խանութից ձեռք են բերել iPhone, նորաձեւ կոշիկներ ու մի շարք ապրանքներ:
Комментариев нет:
Отправить комментарий