19.10.2013

Այսօր գիշերը տեղի կունենա այս տարվա ընթացքում Լուսնի վերջին խավարումը

Այսօր գիշերը տեղի կունենա այս տարվա ընթացքում Լուսնի վերջին խավարումը
Այս տարվա ընթացքում երրորդ ու վերջին անգամ տեղի կունենա Լուսնի խավարում հոկտեմբերի 19-ի գիշերը: 2013թ. վերջին կիսաստվերային լուսնի խավարումը կսկսվի Երեւանի ժամանակով 01:48-ին, գագաթնակետին կհասնի 03:50-ին, իսկ ավարտը՝ 05:52-ին: Սակայն առաջնային ու վերջնային պահերը մարդու աչքի համար անտեսանելի կլինեն: Խավարման պահին Լուսինը տեսանելի կլինի երկնակամարի հարավ-արեւմտյան հատվածում՝ Ձկների համաստեղությունում: Երկրագնդի կոնի շուրջ ձեւավորված ստվերը կխավարի Լուսինը միայն մասամբ՝ այն կմտնի երկրային կիսաստվերի հյուսիսային հատված իր տրամագծի միայն 0,79 հատվածով: Երկրագնդի արբանյակի պայծատությունը կնվազի, բայց աննշան, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:
Մի քանի օր անց Երկիր մոլորակի բնակիչներին մեկ այլ տիեզերական երեւույթ է սպասվում՝ հոկտեմբերի 21-ին Օրիոնի համաստեղությունից ասուպների հոսքը կհասնի իր գագաթնակետին, երբ օրիոնիդների երկնային մասնիկները կմտնեն մթնոլորտ ու  մեկ ժամում 25 հատը կայրվեն:
Օրիոնիդները կապված են Հալեյ գիսաստղի հետ: Դրանք Երկրագնդին հանդիպում են տարեկան երկու անգամ՝ մայիսին ու հոկտեմբերին:

Комментариев нет:

Отправить комментарий