19.12.2013

Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը կսկսվի 2015 թվականից

Իրան-Հայաստան երկթագծի  կառուցումը կսկսվի 2015 թվականից



 «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշել է, որ  Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքները  կմեկնարկի  2015 թվականի կեսերից ոչ շուտ: Իրան-Հայաստան երկաթգծի տարեկան ապրանքաշրջանառության առավելագույն ծավալը, կկազմի տարեկան 15-18 միլիոն տոննա: Փորձագիտական  հաշվարկով՝ բեռնափոխադրման այդպիսի ծավալների դեպքում երկաթգիծը հնարավորություն կստեղծի ներդրումների վերադարձելիության համար:
Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությամբ զբաղվում է «Ռասիա ՖԶԷ» խորհրդատվական ընկերությունը:
Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ՀՀ առաջնային ծրագրերից է: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման արժեքը գնահատվում է շուրջ 3.5 միլիարդ դոլար:   Ըստ մոտավոր հաշվարկների  Իրան-Հայաստան  երկաթգծի  երկարությունը   Իրանի  մասում  160կմ է,  իսկ  Հայաստանում՝  316կմ:  Երկաթգծի շինարարությունը   կտևի  մոտ 6 տարի: 

Комментариев нет:

Отправить комментарий