19.12.2013

Ջոաննա Բադվիգի հայտնագործությունը` քաղցկեղի դեմ


Ջոաննա Բադվիգի հայտնագործությունը` քաղցկեղի դեմ  Այս պարզ դեղամիջոցը օգնել է  հազարավոր մարդկանց:  Կարդացեք , օգտագործեք բաղադրատոմսը և եղեք առողջ:
Հերթական հետազոտություններից հետո նույնիսկ բժիշկներն են ապշել՝ տեսնելով դրական արդյունքները: Այն խորհուրդ է տրվում ոչ միայն քաղցկեղով և այլ ծանր հիվանդություններով տառապող մարդկանց, այլև միանգամայն առողջներին: Բժիշկ  Ջոաննա Բադվիգը (Dr. Johanna Budwig)  քաղցկեղային հիվանդությունների ոլորտի Եվրոպայի լավագույն կենսաքիմիկներից մեկն էր: Նա ծնվել է 1908թ., մահացել է 95 տարեկան հասակում: Ուռուցքաբանական հիվանդությունների ոլորտում ցնցող բացահայտումների համար նա 7 անգամ ներկայացվել է Նոբելյան  մրցանակի: Կես դար առաջ` 1959թ. նոյեմբերի 2-ին` Ցյուրիխում իր դասախոսության ժամանակ, Բադվիգն ասել է. «Առանց յուղային թթուների շնչառական համակարգում թթվածնի յուրացումն ապահովող ֆերմենտները չեն գործում: Մարդը սկսում է խեղդվել նույնիսկ թթվածնով հարուստ օդում. յուղային թթուների պակասը քայքայում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները»: Նա  հատկապես նշել է, որ սննդի մեջ յուղազրկված և վերամշակված  կարագների (յուղերի) գործածումը  հանգեցնում է լուրջ հիվանդությունների: Եվ քանի որ այժմ բոլոր սննդատեսակները արհեստականորեն յուղազերծված են, իրենցից վտանգ են ներկայացնում թե’ մեծահասակների, թե’ փոքրիկների համար: Բժիշկ Բադվիգը մի քանի տարի վատնեց քաղցկեղով հիվանդների արյան ուսումնասիրության համար:  Ուսումնասիրության արդյունքում նա հայտնաբերեց, որ հիվանդների արյան մեջ միշտ ցածր է ֆոսֆոլիպիդների պարունակությունը: Ինչպես նաև արյան մեջ հեմոգլոբինի ցածր քանակության հետ մեկտեղ նա հայտնաբերեց նաև անսովոր դեղնականաչավուն միացություններ: Եվս մեկ բացահայտում եղավ այն, որ առողջ մարդկանց արյան մեջ  Օմեգա 3 դասի յուղաթթուների մակարդակը շատ ավելի բարձր է, քան հիվանդների մոտ: Ուսումնասիրությունների արդյունքում  բժիշկ Բադվիգը սկսեց փորձարկման ճանապարհով սննդակարգ կազմել հիվանդության բուժման համար: Արդյունքում նա կանգ առավ կաթնաշոռի և էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի (льняное масло) խառնուրդի վրա ...

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  http://168.am/2013/08/25/267220.html

Комментариев нет:

Отправить комментарий