15.01.2014

Հայաստանը` աշխարհի 57-րդ լավագույն երկիր, որտեղ կարելի է սնվել. Oxfam-ի վարկանիշը


Oxfam միջազգային միավորումը կազմել է աշխարհի երկրների վարկանիշային աղյուսակը` ըստ նրա, թե որտեղ որքանով լավ կարելի է սնվել:

125 երկներ ներառող ցուցակը գլխավորում է Հոլանդիան, եզրափակում՝ Չադը: Առաջատար տասնյակում են Շվեյցարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան, Իսրայելը:

Ցուցակը կազմված է ոչ միայն ըստ սննդի անվտանգության ու կալորիականության, այլև արժեքի, սննդարարության որակի, ապահով խմելու ջրի մատչելիության և սնվելու առողջ սովորույթների ցուցանիշների:

Սնվելու առումով ամենավատ երկրներ են ճանաչվել Եմենը, Մադագասկարը, Անգոլան, Եթովպիան և արդեն հիշատակված Չադը:

Մեր տարածաշրջանի երկրների շարքում առաջատարը Հայաստանն է` 57-րդ հորիզոնականում: Ադրբեջանը 91-րդն է, որը Հայաստանին մասնավոապես զիջում է սննդի որակով: Վրաստանը ներառված չէ ցուցակում: Թուրքիան 77-րդն է, Իրանը` 80-րդը:

Հետաքրքրական, գունագեղ ռեյթինգում Ռուսաստանը 44-րդ տեղում է: 
Սկզբնաղբյուրը՝  http://www.tert.am/am/news/2014/01/15/oxfam-arm/

Комментариев нет:

Отправить комментарий