15.01.2014

ԱՄՆ-ի Սենատը քննարկել է գաղտնալսումների և լրտեսության ծրագիրը

ԱՄՆ-ի Սենատը քննարկել է  գաղտնալսումների և լրտեսության  ծրագիրը ԱՄՆ Սենատն աշխարհում  այդ երկրի  կառավարության իրականացրած լրտեսության ու գաղտնալսումների ծրագրի քննարկման  նպատակով հատուկ նիստ է գումարել:
Նիստի ընթացքում ԱՄՆ Սենատի ղեկավար կազմի անդամները 49 առաջարկ են ներկայացրել լրտեսության ծրագրի բարեփոխման համար, բայց այդ ծրագիրը չեղյալ հայտարարելու պահանջ չեն  դրել:
Առաջարկներից մեկն այն է,որ հեռահաղորդակցության ընկերությունները կամ մի անկախ կառույց , ԱՄՆ-ի կառավարության փոխարեն իրենց տրամադրության տակ ունենան հեռախոսազրույցների հետ կապված ինֆորմացիաները և  հաշվի առնեն աշխարհի կարևոր դեմքերին լրտեսելու մասին դիվանագիտական ու տնտեսական հարցերը :
Բայց այդ առաջարկները չեն  բավարարել ամերիկացի հանրապետական և դեմոկրատական ծայրահեղականներին:
Նիստի ընթացքում ԱՄՆ Սենատի ղեկավար կազմի անդամ՝ Քայքըլ Մորան ասել է.«Ճիշտ է,որ այդ ծրագիրը մինչ այժմ չի կարողացել կանխել ահաբեկչական ոչ մի գործողություն ,բայց դա չի նշանակում ,որ այն  անկարևոր է»:
ԱՄՆ-ի դիվանագետներն այն դեպքում են պաշտպանում այդ երկրի լրտեսական ծրագիրը, երբ այդ երկրում  ու աշխարհում քաղաքացիական իրավունքների պաշտպան հաստատությունները հանդես են եկել  ծրագրի չեղյալ հայտարարման պահանջով:
Նախատեսվում է, որ  ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման հունվարի 17-ին  կհայտարարի իր որոշումը` հետախուզական կառույցների լրտեսական գործունեության և վերահսկողական ծրագրի բարեփոխումների կապակցությամբ:


Комментариев нет:

Отправить комментарий