29.01.2014

Գետ օվկիանոսի հատակին.. բնությունը հերթական անգամ զարմացնում է (լուսանկարներ)

Կյանքը Երկիր մոլորակի վրա լի է անակնկալներով ու անսպասելի բացահայտումներով, իսկ մայր բնությունն այս աշխարհում ամենաանսպասելի անակնկալներ մատուցողն է, գրում է viralnova.com կայքը։

Աղբյուրը նկատում է, որ ամեն անգամ բնական ինչ-որ արտառոց երևույթ տեսնելուց հետո մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ սրանից առավել բնությունը չի կարող զարմացնել, սակայն ստորև ներկայացված ֆոտոշարքն ապացուցում է, որ մեր մոլորակը դեռ շատ գաղտնիքներ ունի։

Թեև սա անհեթեթ է հնչում, սակայն մեքսիկական Յուկատան թերակղզու հատակին կա մի քարանձավ, որի միջով «գետ» է հոսում։ Ջրածնի սուլֆատի բարակ շերտն օվկիանոսի հատակին բաժանում է քաղցրահամ ու աղի ջրերը, ինչի արդյունքում գետի պատրանք է ստեղծվում։

Տեսարանն առավել տպավորիչ են դարձնում «գետի» երկայնքով ցցված ճյուղերով շարված ծառերն ու թափված տերևները։
Այն ջրասույզները, որոնք երբևէ այցելել են այս վայրը, պատմել են, որ սա իրենց կյանքի ամենատպավորիչ ծովային արկածն է եղել։ 




Комментариев нет:

Отправить комментарий