29.01.2014

Հայաստանում Իրանի դեսպանը կոչ է արել իրանցիներին ներդրումներ կատարել Հայաստանի հանքարդյունաբերությա բնագավառում

Հայաստանում Իրանի դեսպանը կոչ է արել իրանցիներին ներդրումներ կատարել Հայաստանի հանքարդյունաբերությա բնագավառումԱնդրադառնալով Հայաստանի տնտեսությանառաջատար ճյուղերին և նշելով, որ Հայաստանը բնական հանածոների տեսակետից բավականին հարուստ երկիր է, և համարվում է աշխարհում մոլիբդենի, ոսկու և պղնձի խոշոր արտադրողներից մեկը, այդ երկրում Իրանի դեսպան՝Մուհամմեդ Ռեյիսին ասել է « Հովանավորելու ենք Հայաստանում հատկապես հանքարդյունաբերության  բաժնում իրանցի ներդրողներին»:
ԻՍՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Մուհամմեդ Ռեիսին հստակեցրել է.«2012 թ. Հայաստանում արտահանումների գրեթե կեսը հատկացվել է հանքարդյունաբերության ոլորտին»:
Ռեիսիսն քննադատելով Հայաստանում իրանցի ներդրողների ոչ բավարար ներդրումները և առիթների կորցնելը, ասել է .«Չնայած որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները բարենպաստ վիճակում չեն գտնվում, այդուհանդերձ , այդ երկրի շուկայի և տնտեսության ոլորտը հատկացված է Թուրքիայի արտադրանքներին»:
Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ Հայաստանում ներդրումների համար բարենպաստ են նաև  ոսկերչության և ս ադամանդագործության բնագավառները:
Իրանի և Հայաստանի հարաբերությունները քաղաքական և մշակութային ոլորտներում լավ և մտերմիկ բնութագրելով, Ռեիսիսն հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները բոլոր և հատկապես` տնտեսական ոլորտներում առավել քան երբևե աճ կունենան:
Անդրադառնալով վերջին տարիներին երկու երկրների տնտեսական սառեցված նախագծերին, Ռեիսին ասել է .«Նկատի առնելով երկու երկրների նախագահների երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված վճռականությունը, այդ ծրագրերը կիրագործվեն առավել թափով»:

Աղբյուրը՝ http://armenian.irib.ir/news/economic/item/40925

Комментариев нет:

Отправить комментарий