07.01.2014

«Հայաստանի էլեկտրացանցերը» էլեկտրականության ծախսի հաշվարկման պիլոտային ծրագիր է ներկայացրել

«Հայաստանի էլեկտրացանցերը» էլեկտրականության ծախսի հաշվարկման պիլոտային ծրագիր է ներկայացրել
«Հայաստանի էլեկտրացանցերը» էլեկտրականության ծախսի հաշվարկման պիլոտային ծրագիր է ներկայացրել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նշել է, որ հաշվարկն առայժմ պիլոտային ռեժիմով է ներկայացված, այն լայն հասանելիություն չունի։
«Այնուամենայնիվ, գործիքը հետաքրքիր է.  տալով էլեկտրաէներգիայի սպառման պարամետրերը, օրինակ՝ ինչպիսի սարքեր են միացված ձեր տանը, համակարգը հաշվում է, թե ինչ արագությամբ է ծախսվում լույսը, եւ որքան կլինի մեկ օրվա կամ ամսվա հաշիվը», - պարզաբանել է Բիբինը:
Ըստ նրա՝ գազի եւ էլեկտրականության թանկացման պատճառով հուլիսից դժվար է որոշել՝ կփոխվեն արդյոք սպառողների նախընտրությունները ջեռուցման այս տարեշրջանին: «Էլեկտրականությունն այսպես թե այնպես շարժական է. ըստ ցանկության՝ կարելի է տաքացնել ցանկացած սենյակ կամ տարածք», - եզրակացրել է Բիբինը:

Комментариев нет:

Отправить комментарий