07.01.2014

Հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ, մանկատներ ... «Տաշիր» ԲՀ–ը ամփոփում է 2013թ.–ը


Ավելի քան երկու տասնամյակ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կյանքի է կոչում տասնյակ միլիոնավոր դոլարների բարեգործական ծրագրեր՝ ընդգրկելով ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը, Ջավախքն ու Սփյուռքը: Որպես հավատամք ունենալով մտավոր ներուժի զարգացման, հոգևոր արժեքների ամրապնդման, մեր հայրենակիցների կենսապահովման պայմանների բարելավման գերակայությունները՝ Կարապետյանները, ի թիվս բազմաթիվ այլ բնագավառների, առաջնային են համարում կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտները, գիտությունը, բանակն ու հոգևոր դաշտը:

Բացառություն չէր նաև 2013 թվականը, որի ընթացքում ևս հիմնադրամը իրականացրեց բազմաթիվ մեծածավալ ծրագրեր:

Մասնավորաբար, Ստեփանակերտում հանդիսավորությամբ բացվեց Արցախի հանրապետական հիվանդանոցի նորակառույց շենքը: Մոտ տասը հազար քմ տարածք ունեցող այս հիվանդանոցը, որի համար Սամվել Կարապետյանը ներդրել է ավելի քան 23 մլն դոլար, հարավկովկասյան տարածաշրջանում առանձնահատուկ է իր ճարտարապետական և շինարարական լուծումներով, ինչպես նաև գերժամանակակից կահավորմամբ ու սարքավորումներով: Այն իրապես ռազմավարական նշանակության կառույց է (ինչի մանրամասներին հարկ չենք համարում անդրադառնալ), որի անհրաժեշտությունը թե Արցախի և թե Հայաստանի համար չափազանց մեծ է:

Տարվա ընթացում զգալի աշխատանքներ են կատարվել Վանաձորի մարզային առողջապահական կենտրոնի՝ շուրջ 4000 քմ տարածքով ծննդատան շինարարության ուղղությամբ, որի համար կներդրվի շուրջ 4 մլն դոլար (այս և ընթացքի մեջ գտնվող մյուս ծրագրերի նախագծային վերջնական հաշվարկները կճշգրտվեն ավելի ուշ): Գաղտնիք չէ, որ մարզերի բնակչությունը, առկա բավարար պայմանների բացակայության պատճառով, հաճախ բարձրակարգ բուժօգնություն, հատկապես ծննդօգնություն ստանալու համար ստիպված է լինում հասնել Երևան, ինչը կապված է հավելյալ դժվարությունների ու ծախսերի հետ: Նոր կենտրոնի կառուցումից հետո Վանաձորի, Ալավերդու, Գուգարքի, Թումանյանի, Ստեփանավանի, Սպիտակի, Տաշիրի բնակչության համար հնարավոր կլինի ապահովել առավել որակյալ ու մատչելի բուժօգնություն:

Կրթության ոլորտի հանդեպ Կարապետյանների ընդգծված ուշադրությունը հայտնի է բոլորին (նրանք սերում են մանկավարժների ընտանիքից): Հավատամքը հստակ է՝ արագ տեմպերով զարգացող աշխարհում մրցունակ երկիր լինելու, զարգացած պետություն ունենալու առաջնային գրավականներից մեկը որակյալ կրթությունն է: Ուստի պատահական չէ, որ պարբերաբար խրախուսանքի են արժանանում գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներն ու իրենց աշխատանքում առավել աչքի ընկած մանկավարժները.........


Комментариев нет:

Отправить комментарий