07.01.2014

ԼՂՀ անկախությունը ճանաչող օրինագիծ` Կալիֆոռնիայի խորհրդարանում.



ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն օրինագիծ է ներկայացրել, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական խորհուրդը, այս մասին տեղեկացնում է Azatutyun.am-ը:
 
Հաղորդագրության համաձայն, AJR 32 օրինագիծը, մասնավորապես, հիշեցնում է Միացյալ Նահանգների պատմությունը՝ կապված «ինքնորոշման և ժողովրդավարական անկախության» ժողովրդի իրավունքի հետ:

Երեք հայկական կազմակերպություններ՝ Ամերիկայի հայկական խորհուրդը, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը և Միավորված երիտասարդ հայերը արդեն իրենց աջակցությունն են հայտնել նախագծին:

Սկզբնաղբյուրը՝   Azatutyun.am 

Комментариев нет:

Отправить комментарий