22.01.2014

Աշխարհի ամենավտանգավոր ծառը

Աշխարհի ամենաթունավոր ծառերից մեկը՝ Hippomane mancinella-ն (լատինական անվանումը), աճում է Արևմտյան կիսագնդում՝ Ֆլորիդայում, Կարիբյան ու Բահամյան կղզիներում։ Այն այնքան վտանգավոր է, որ հաճախ դրա վրա կարմիր ցուցատախտակ է փակցվում՝ անցորդներին զգուշացնելով հեռու մնալ ծառից։


 
Ծառի բոլոր մասերն անչափ թունավոր են, իսկ դրա պտուղներն անվանում են «մահվան խնձորներ», քանի որ դրանք պարունակում են կաթնային թունավոր հյութ։ Դրա մի կաթիլը կարող է առաջացնել մաշկային հիվանդություններ, այրվածքներ, ուռուցքներ ու վերքեր։


 
Հիմնականում ծառի «զոհն» են դառնում անտեղյակ զբոսաշրջիկները, ովքեր, փորձելով պատսպարվել անձրևից, մտնում են ծառի ճյուղերի տակ։ Դրա թույնն այնքան ուժեղ է, որ վնաս է պատճառում անգամ անձրևի կաթիլների հետ փոխանցվելու ժամանակ։


 
Սակայն Hippomane mancinella-ի ամենավտանգավոր մասը ցողունն է, որի արտադրած ծուխն առաջացնում է ժամանակավոր կուրություն։ Ներկայում այն պաշտոնապես գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենավտանգավոր ծառ։
Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2014/01/22

Комментариев нет:

Отправить комментарий