22.01.2014

Հնդկական լիճը դարեր շարունակ «գաղտնիք» է պարունակել իր մեջ (լուսանկարներ)



Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում 1942թ. հայտնաբերվել է սառցակալած լիճ, որը ծովի մակարդակից գտնվում է 5.029 մ բարձրության վրա։ Դրա բարձր աշխարհագրական դիրքն է պատճառը, որ լիճն ավելի շուտ չի հայտնաբերվել։

Ինչպես նշում է viralnova.com կայքը, լճի անունը Ռուփկունդ է. այն իր մեջ՝ սառույցի հաստ շերտի տակ, դարեր շարունակ գաղտնիք է պահել։


Սակայն, երբ այն սկսել է հալչել, ի հայտ են եկել 2.800 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մանրամասները։
Սառույցի հալչելու հետ մեկտեղ հայտնաբերվել են անթիվ-անհամար մարդկային կմախքներ ու մնացորդներ, որոնք սկզբում հայտնի չէ, թե ում էին պատկանում։


 
Վերջիվերջո մասնագետներին հաջողվել է պարզել, որ 2.800 տարի առաջ այս մարդիկ մահացել են՝ դառնալով ուժեղ կարկտահարության զոհ։


Հայտնի է, որ հնագույն ժամանակներում 12 տարին մեկ «Նանդա Դևի» կուլտի 500 անդամ ուխտագնացություն է կազմակերպել Ռուփկունդ լճի մոտ։ Ենթադրվում է, որ լճի մեջ հայտնաբերված կմախքները պատկանում են հենց այդ մարդկանց։


Комментариев нет:

Отправить комментарий