28.01.2014

Հավակնություններ Սոչիի օլիմպիական խաղերի ծախսերում ծավալուն կոռուպցիայի մասին

Հավակնություններ Սոչիի օլիմպիական խաղերի ծախսերում ծավալուն կոռուպցիայի մասին   Ռուսաստանի կառավարության ընդդիմադիրների ղեկավար և կոռուպցիայի դեմ պայքարի հանրահայտ ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին երկուշաբթի օրը ,  հավակնել է , որ Սոչիի օլիմպիական խաղերի ծախսերի համար նախատեսված միլիարդավոր դոլարներ գողացվել են , կամ Ռուսաստանի ավագ պետայրերի օգտին են ծախսվել :
Նավելնին նաև հավակնել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առնչվում է կոռուպցիայի հետ ՝ իրեն մոտ կանգնած մեծ առևտրականի հետ շահավետ գործարք կնքելու և դահուկախաղի սահամադշտ կառուցելու համար 64 միլիոն 400 հազար դոլարի ծախսելու պատճառով :
Սոչիի օլիմպիական խաղերը մեկնարկելու են փետրվարի 7-ին : Կանխատեսվում է , որ այդ խաղերը Ռուսաստանի համար ավելի քան 50 միլիարդ դոլարի ծախս են ունենալու , որը խաղերի պատմության մեջ աննախադեպ է համարվում :
Այդուհանդերձ , Պուտինն ասել է , որ միայն 6 միլիարդ 500 միլիոն դոլար է խաղերի համար ծախսվել և մնացած գումարով ներդրումներ է կատարվել տեղական հիմնակոռուցվածքների զարգացման ոլորտում :
Երեքշաբթի օրը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պոչկովն ասել է , որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի անվտանգության ապահովումն այդ երկրի անվտանգության ուժերի գլխավոր պարտականությունն է և խաղերի անվտանգության ապահովումը կատարվելու է համաշխարհային ստանդարդների մակարդակում :
Ռուսաստանի իշխանությունների առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկը ՝ ահաբեկչական հարձակումներն են , որոնք հատկապես Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման սեմին , այդ երկրի համար նոր խնդիրներ են հարուցել:

Մանրամասները կարդալ՝  http://armenian.irib.ir/news/item/40858 

Комментариев нет:

Отправить комментарий