28.01.2014

ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի գործունեությունը չի շարունակվել. Ժան Կլոդ Մինյոն

   ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնը թողնող Ժան Կլոդ Մինյոնը իր վերջին ասուլիսում ԼՂ   հարցով հայտարարել է, որ  ԵԽԽՎ ենթակոմիտեի գործունեությունը չի շարունակվել,   կա ԵԱՀԿ Մինսկի խումբ, որը այդ  հարցով զբաղվում  և աշխատանք է տանում  և նկատվում է  առաջընթաց։
ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի   և հայ ու ադրբեջանցի պատգամավորների շփումներին վերաբերյալ հարցին պատասխանելով Ժան Կլոդ Մինյոնը նշել է,  որ պաշտոնավարման երկու տարին քիչ է  բարդ խնդիրների լուծման համար, միայն այդ ընթացքում  ինձ հաջողվեց վերականգնել երկխոսությունը խորհրդարանական պատվիրակությունների միջև։
Մայիսի 6-ին ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունն ստանձնելու է Ադրբեջանը, որտեղ չկա ժողովրդավարություն, կան քաղաքական բանտարկյալներ և  չեն հարգվում մարդու իրավունքներն, այս մասին՝  Ժան Կլոդ Մինյոնն ասել  է, որ  տեղյակ են և  կազմվել են  զեկույցներ, որոնք քնարկվել են Ադրբեջան կատարած այցի  ժամանակ նախագահ Ալիևի և մյուս պաշտոնյաների հետ։

Մանրամասները կարդալ՝  http://armenian.irib.ir/news/item/40858 

Комментариев нет:

Отправить комментарий