17.02.2014

Հայ-իրանական լրատվամիջոցների հանդիպում` ԻԻՀ-ում

Հայ-իրանական լրատվամիջոցների հանդիպում` ԻԻՀ-ում  ՀՀ  Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի   (ՀՌԱՀ)  նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը   փետրվարի 17-20-ը Թեհրանում մասնակցելու է  հայկական և  իրանական լրատվամիջոցների հանդիպմանը, որի   նախաձեռնողը ԻԻՀ-ն է:   Հանդիպմանը  կմասնակցեն նաև Հայաստանի  մի շարք առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ:  Այս  օրերին  ըստ նախատեսված ծրագրի կկայանա հանդիպումներ՝  ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարության, հեռուստաընկերությունների տնօրենների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ  և  նրանք կայցելեն Սպահան քաղաք:
Այցի նպատակն է  այս բնագավառում  ամրապնդել երկու երկրների   հարաբերությունները և բացահայտել   փոխգործակցության նոր   ոլորտներ:  Կողմերը կքննարկեն  և  կստորագրեն  փոխընբռնման հուշագիր՝ լրատվամիջոցների  փոխշահավետ  համագործակցության   հնարավորությունների վերաբերյալ:

Մանրամասները կարդալ՝  http://armenian.irib.ir/news/social/item/41745

Комментариев нет:

Отправить комментарий