22.02.2014

«Անվերջանալի» տետր՝ ամերիկացի գյուտարարից

  Ամերիկացի գյուտարարներից մեկը ներկայացրել է «անվերջանալի» տետրի նախատիպ։ Սա հատուկ այն մարդկանց համար է, ովքեր սիրում են հաճախ կատարել նշումներ, և պահել այն միշտ ձեռքի տակ, սակայն չեն ցանկանում իրենց մետ մի ամբողջ հանրագիտարանի չափ թուղթ պահել։ Այս մասին հայտնում է gizmag.com֊ը։
«Անվերջանալի» տետրն ունի փոքր չափսեր, բաղկացած է 25 թերթից, այսինքն՝ 50 էջ։ Թերթերը պատված են հատուկ նյութով, որը թույլ է տալիս անպետք գրառումները, որը պետք է արվի մարկերով, հեշտությամբ ջնջել։ Թերթերը պատած նյութը թույլ չի տալիս տետրի թերթերը պոկվեն կամ ճմրթվեն։
Տետրը, նույնիսկ, ջրի հետ շփման արդյունքում չեն ջնջվի։
Նշենք, որ «անվերջանալի» տետրը հարմար է ուսանողների, լրագրողների և նման մասնագիտություն ունեցող այլ մարդկանց համար։ Այն կարելի է ձեռք բերել ամերիկյան ինտերնետային խանութների միջոցով։http://tesadasht.am

Մանրամասները կարդալ՝  http://armenian.irib.ir/home1/2011-11-13-03-58-57/item/41972


Комментариев нет:

Отправить комментарий