Անգլիայում պահպանողական մի օրենսդիր այդ երկրի կառավարությանը մեղադրել է երկրի սահմաններից ներս և դուրս ահաբեկչությունը տարածելու գործում:
Ըստ «Փրես Թի Վի»-ի շաբաթ օրը կատարած հաղորդման, Անգլիայի պահպանողական օրենսդիր Ռոբերտ Հալֆոնը «Թայմզ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ ծայրահեղականները վարժություններ են ստանում Անգլիայի տարածքում և այնուհետև Սիրիայի կառավարությանը ընդդիմանալու համար գործուղվում են այդ երկիր:
Նա ակնարկելով Իրաքի պես պատերազմներին ուղղակի մասնակցություն բերելուց Անգլիայի սարսափին ավելացրել է. «Անգլիան մինչև այնքան ժամանակ, երբ ուղղակի պատերազմի մեջ չի մտել բռնի ուժից չի օգտվելու»:
Հալֆոնն այն պայմաններում է նման արտահայտություններ կատարել, երբ համաձայն Անգլիայի անվտանգության ծառայությունների գնահատումների ներկա պահին 500 ահաբեկիչներ հաստատված են Անգլիայում:
Անգլիայի պաշտպանական կենտրոնի հետազոտությունները նաև վկայում են, որ շուրջ 100 ահաբեկիչներ տարբեր ահաբեկչական խմբերի կազմում կռվում են Սիրիայի պետական ուժերի և ժողովրդի դեմ:
Սիրիան 2011 թվականի մարտից ի վեր մատնված է ներքին անհանդարտությունների:
Ստացված հաղորդումների համաձայն արևմտյան պետությունները և նրանց տարածաշրջանային դաշնակիցները, հատկապես Կատարը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան պաշտպանում են Սիրիայում ակտիվ ահաբեկիչներին:
Սիրիայի անհանդարտությունների հետևանքով զոհվել է ավելի քան 130 հազար մարդ և տարհանվել են միլիոնավոր քաղաքացիներ:
Մանրամասները կարդալ՝ http://armenian.irib.ir/news/political/item/41967
Комментариев нет:
Отправить комментарий