11.04.2014

Աշակերտը հարավածել է ուսուցչուհուն և հայհոյել… . Տնօրեն. << դա աշակերտական չարաճճիություն է >>

  Լոռու Մարզի Վանաձոր քաղաքի թիվ 4 դպրոցում միջադեպ է տեղի ունեցել: Երեկ կեսօրին, քիմիայի դասի ժամանակ 7-րդ  “գդասարանի աշակերտ Վարդան Ստեփանյանը հարավածել է քիմիայի ուսոիցչուհի Իրինա Բաբայանին: Հարվածի հետևանքով ուսուցչուհու քթից արյուն է եկել և աչքի տակ կապտուկ առաջացել:
Վարդան Ստեփանյանը դասի ժամանակ մի քանի անգամ ջուր է շփել իր համադասարանցի Մենուաի վրա: Վերջինիս մի քանի նախազգուշացումներից հետո Վարդանը չի դադարեցրել իր գործողությունըԻսկ  Մենուաի  հարցին, թե ինչի՞ ես անում, նա պատասխանել է <<լավ եմ անում այ բի տղա>>: Իհարկե, որպես իրեն հարգող տղա` Մենուան  հարվածել է Վանդանին, որին հետևել է  Վարդանի  հայոհայնքների տեղատարփը` Մենուայի ծնողների հասցեին: Սկսվել է ծեծկռտուք:   Ուսուցչուհին փորձել է առանձնացնել տղաներին, ինչի արդյունքում Վարդանն արմունկով հարվածել է Իրինա Բաբայանին:
Միջադեպի մասին իմանալով` աշակերտների անհանգստացած ծնողներն  անմիջապես ահազանգել են լրատվամիջոցներին: Նրանք  խոստովանել ենոր Վարդանի հետ նման միջադեպեր հաճախակի են պատահում, բայց <<խփել ուսուցչու՞նդա արդեն չափից դուրս է>>: Հատկանշական է սակայն, որ անմիջապես ժամանած լրատվամիջոցներին դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը ասել է, որ <<իր դպրոցում ամեն ինչ նորմալ է և նման բան չի եղել>>:
Իսկ Իրինա Բաբայնը չի դիմել բժշկի օգնությանը` կատարվածը չբացահայտելու համար: Ավելի ուշ, իմ հեռախոսազրույցի ժամանակ ևս նա հերքեց  փաստը:   <<Մի անգանգստացեք, ոչ մի բան չի եղե, նման բան չկա>>,- հայտարարեց Իրիրնա Բաբայանը:
Տնօրենենի հետ հեռախոսազրույցն ավելի <<մտերմիկ>> ստացվեց: Իհարկե թաքցնելով այն, որ դեպքը տեղի ունեցել դասի ժամանակ կամ այն, որ ուսուցչուհու և դասարանի աղջիկների ներկայությամբ  Վարդան Ստեփանյանը հայհոյանքներ է հնչեցրել, նա խոստովանեց, որ այո’  նման բան եղել է, բայց դա << տղայական չարաճճիություն է ու Վարդանի արմունկը պատահաբար է կպել ուսուցչուհուն>>: Իրինա Բաբայանն իմանալով տնօրենի <<խոստովանության>> մասին ` վրդովվեց: <<Տնօրենն ասեց հա՞Բա իմ տղաներն են, ոնց ասեի, որ հա նման բանա եղել: Համ էլ  ինքը սպիցյալնի չի արել դա, հանկարծ կպավ>>,- չէր դադարում աշակերտին արդարացնել ուսուցչուհինՆա պատմեց, որ այդ պահին ինքը գրատախտակին գրելով դաս էր բացատրում, երբ լսեց տղաների վիճաբանությունը:  <<Ինչ է, պիտի թողնեի իրար ջարդեի՞ն, պիտի չառանձնացնեի՞…>>,- չգիտես ինչու շարունակում էր վրդովվել ուսուցչուհին:
Չնայած ասյ ամենին, տնօրեն Համլետ Խումարյանը պնդում է, որ  միջադեպը քողարկելու փոձեր չեն եղել, իսկ տղաներին <<հանրակրթական կանոնադրության համաձայն իրենց ծնողների հետ կանչել է իր մոտ և նկատողություն արել>>:  << Հա, ի՞նչ անենք, դուք երեխա չեք եղե՞լ…. Հո չէ՞ի հեռացնելու նրան >>,- եզրափակեց տնօրենը:
Հ.Գ. Այոես երեխա եղել եմ, բայց խոնարհել եմ աչքերս ուսուցչիս առաջ, իսկ  ուսուցչուհու ներկայաությամբ հայհոյանքների ու առավել ևս նրան հարվածելու մասին խոսելն ավելորդ է
Ցավալի է, որ   դա է մեր ապագան և ցավալի է, որ  ուսուցիչ-աշակերտ հարաբերությունն այլևս վերածվել է <<փողոցային շփման>>: Այս պարագայում չգիտես էլ ուսուցիչնե՞րն են  արժանի նման աշակերտների, թե՞ աշակերտներըիրենց ուսուցիչներին:

Հեղինակ ՝ Արմինե Մկրտումյան

1 комментарий:

  1. Հարգելի նորանշանակ տնօրեն թույլ մի տվեք, որ մեր 4րդ դպրոցը, որ միշտ քաղաքի լավագույն դպրոցն է եղել կորցնի իր հեղինակությունը ու լավագույնի համբավը, դե իսկ Իրինա Բաբայանը դպրոցի լավագույն մանկավարժներից է, մարդկային ամենաբարչր որակներով օժտված անձնավորություն,շատ մեծ ցավով կարդացի նյութը...

    ОтветитьУдалить