13.04.2014

Ատոմային էներգիայի բնագավառում իրականացվող ստուգումները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին

  Հայաստանի կառավարությունն իր վերջին նիստում հավանության է արժանացրել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Փաթեթի  ընդունումը հնարավորություն կտա ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող ստուգումները համապատասխանեցնել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին՝ ապահովելով դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումը:
«Բնագավառում իրականացվող քաղաքականությունը բխում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության պետական կարգավորման պահանջից»,-նշված է օրինագծերի հիմնավորման մեջ: Կարգավորող մարմինը ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն է:  Գրում է news.am-ը:

Սկզբնաղբյուր` http://armenian.irib.ir

Комментариев нет:

Отправить комментарий