14.04.2014

Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում

   Ինչպես  պատրաստել  խնձորը` պզուկների  դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Ինչպես միշտ, նրանք հայտնվում են ամենաանհարմար պահերին: Դե իհարկե խոսքը պզուկների մասին է: Բայց դա արդեն խնդիր չէ: Հասարակ խնձորը կարող է իսկական փրկիչ դառնալ նման իրավիճակում: Թարմ խնձորից մի կտոր կտրեք: Դրեք այն եռացող ջրի մեջ, թողեք 3-5 րոպե, որպեսզի փափկի: Հանեք ջրից և տաք խնձորի կտորը դրեք կորյակի վրա, թողեք 20 րոպե: Արեք այս ամենը գիշերը: Առավոտյան պզուկների հետքն անգամ չի մնա: Պարզվում է, որ խնձորը հիանալի սպանում է բակտերիաներին և պաշտպանում բորբոքումներից, վարակներից: Խնձորը նաև ալֆա-հիդրոթթու է պարունակում, որը խորը թափանցում է ծակոտիներն ու մաքրում դրանք: Այս հեշտ միջոցը կարելի է կիրառել ոչ միայն պզուկների, կորյակների, այլ նաև մաշկի մյուս խնդիրների դեպքում' կապտուկներ, վնասվածք, սև կետիկ:

Սկզբնաղբյուր` http://armenian.irib.ir

Комментариев нет:

Отправить комментарий