15.04.2014

Լոռու մարզպետի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ


Հարգելի ոստիկաններ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնը:
Ձեր դժվարին, անչափ պատասխանատու աշխատանքը իրավամբ ծառայություն է մեր ժողովրդին, պետությանը, հանրության բոլոր շերտերին: Դա ծառայություն է ժամանակակցին՝ ապահովելու համար կարգն ու օրենքը, սահմանադրորեն յուրաքանչյուր քաղաքացուն վերապահված իրավունքները:
Հայաստանի ոստիկանությունը, նրա շարքում դուք՝ Լոռու մարզի ոստիկաններդ, բարձր պատրաստականությամբ շարունակում եք ձեր գործունեությունը փոփոխությունների, բարելավումների դժվարին ճանապարհով: Դուք միշտ առաջին գծում եք ձեր բացառիկ սառնասրտությամբ ու զսպվածությամբ, ամենակարևորը՝ աննահանջ վճռականությամբ: Վստահ եղեք, որ ձեր գործունեության մեջ յուրաքանչյուր դրական փոփոխություն, յուրաքանչյուր նոր մոտեցում, նոր վարքագիծ, հաստատապես տեսնում և գնահատում է ձեր գործունեության հիմնական հասցեատերը՝ Հայաստանի հանրապետության քաղաքացին:
Ձեր մասնագիտական տոնը դուք նշում եք բարձր արդյունքներով և արժանապատվորեն:
Դա նաև մեր հաջողությունն է:
Այսօր տեղին է գոհունակությամբ նշելը, որ հասարակութունը, Լոռու մարզի բնակչությունը վստահում է ձեզ և, որ ամենակարևորն է՝ հավատում է կարգ ու կանոնի պահպանման, հանցագործությունների դեմ մղվող պայքարում ձեր աննահանջ կեցվածքին, իսկ դա ամենամեծ գնահատականն է:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, նոր ձեռքբերումներ ծառայութան մեջ:
Արթուր Նալբանդյան
Լոռու մարզպետ

Комментариев нет:

Отправить комментарий