18.04.2014

Ավագանու հերթական նիստ

  Ապրիլի 16-ին ժամը 10:00-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր 7 հարց: Հարցերից 4-ը վերաբերվում էր Վանաձորի համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 15-ի «Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 100-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելուն: Փոփոխություններն ու լրացումները հաստատվեցին համայնքի ավագանու կողմից: Ավագանին քննարկեց նաև փաստաբան Արտակ Ոսկանյանին լիազորելու մասին հարցը, որը նույնպես ընդունվեց նրանց կողմից: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գ.Սիմոնյանի կողմից ներկայացվեց «Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի 2002թ.-2008թ. որոշումներն ու դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերը «Հայաստանի ազգային արխիվի Լոռու մարզային մասնաճյուղ» ՊՈԱԿ հանձնելու մասին» հարցը, և ավագանին քննարկեց ու կողմ քվեարկեց այս հարցին նույնպես: Օրակարգի վերջին հարցը «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն կիրառելու մասին էր: Նախորդ տարիներին ավագանին ևս առավելություն էր տվել «Հայաստանի խուլերի միավորմանը», և այս տարին բացառություն չեղավ:

http://vanadzor.am/am/news/923-2014-04-17-12-10-19

Комментариев нет:

Отправить комментарий