18.04.2014

Նոր մոտեցումներ մշակույթի ոլորտում

    Վանաձորի մշակութային կյանքի ակտիվացմանն նպատակով այսօր` ապրիլի տասնվեցին, խորհրադկցություն է  հրավիրել Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել Վանաձորի երգի թատրոնի, տիկնիկային թատրոնի, <Բոհեմ> կամերային թատրոնի,<Հորովել> երգի պարի համույթի,   կամերային երգչախմի և նվագախմբի տնօրենները:
Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետը ներկաներից պահանջել է ակտիվացնել մշակութային կյանքը մարզկենտրոնում, պահանջելով հանդես գալ նոր ներկայացումներով ու ավելացնել դրանց քանակը:
Ներկայացնելով իրենց առաջ ծառացած խնդիրները, տնօրենները հայտնել են, որ դրանք հիմնականում կապված են տոմսերի իրացման ու հանդիսատեսի պակասի հետ: Երգի թատրոնի տնօրեն  Լեյլի Գրիգորյանն էլ տեղեկացրել է, որ իրենց մոտ ընդգրկված երգիչ-երգչուհիներից երեքը այժմ բացակայում են Հայաստանից ու համույթին երգիչներ են անհրաժեշտ: Տիկնիկային թատրոնի տնօրենն էլ դժգոհել է տոմսերի իրացման խնդրից, նշելով, որ եթե այս խնդիրը վերանա, ինքը ամեն օր կկարողանա մի քանի ներկայացում ներկայացնել հանդիսատեսի դատին:
Կրթության և մշակույթի բաժնի պետն էլ իր հերթին տեղեկացրել է, որ բաժնի կողմից այժմ աշխատանքներ են իրականացվում  բարձրացված խնդիրների լուծման ուղիներ գտնելու նպատակով.<Մշակույթը Վանաձորում պետք է զարգանա համաչափ`բոլոր ոլորտներում: Այդ ուղղությամբ մենք արդեն իսկ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում>,-հավելել է  բաժնի պետը:

http://vanadzor.am/am/news/918-2014-04-17-06-53-24

Комментариев нет:

Отправить комментарий