10.06.2014

Բռունցքը սեղմելիս հիշողությունը լավանում է

    Մասնագետները  խորհուրդ են տալիս հիշողությունը «վերալիցքավորելու» համար սեղմել  բռունցքը: Այն ակտիվացնում է գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու  է  հիշելու  համար: Գիտնականների  անցկացրած  փորձին  մասնակցել  են  կամավորների  հինգ   խումբ: Բոլորին  առաջարկվել  է  հիշել 72 բառից  կազմված  ցուցակը, որի  ժամանակ  կամավորները  որքան  հնարավոր  է  ուժգին  պետք  է  սեղմեին  ձեռքում  պահած  փոքրիկ  գնդակը: Իսկ  միքանի  րոպե  անց, նրանք  պետք է  արտաբերեին  ցուցակից  հիշված  բառերը: Փորձի  արդյունքները ցույց են  տվել, որ ամենից շատ  բառեր հիշել են  նրանք, ովքեր մտքում պահելիս սեղմել են աջ ձեռքով, իսկ  հիշելիս՝ձախ  ձեռքով: Գիտնականների   խոսքերով, դա  պայմանավորված  է  գլխուղղեղի  աշխատանքի  ժամանակավոր հերթափոխությամբ: Մտքում հիշելիս կատարած պարզ շարժումները ակտիվացնում են  այն  հատվածները , որոնք  մինչ  այդ  չեն  օգտագործվել, որն էլ հնարավորություն է տալիս կենդանացնել  հիշոցությունը:

http://armenian.irib.ir/home1/2011-11-13-03-58-57/item/46840

Комментариев нет:

Отправить комментарий