12.07.2014

2017 թվականին ողջ քաղաքը շուրջօրյա ջրամատակարարում կունենա. Վանաձորի քաղաքապետ

  «Բավականին աշխատանքներ տարվել են, մի մասն էլ կտարվի, և 2017 թվականին ողջ քաղաքը շուրջօրյա ջրամատակարարում կունենա»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝ խոսելով քաղաքը՝ շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու աշխատանքների մասին: Այս մասին հայտնում է irakan.info-ը: Դարբինյանի խոսքով աղաքի այն տարածքները, որտեղ ջրամատակարարման աշխատանքներն ավարտվել են, արդեն շուրջօրյա մատակարարում կա: Մեր դիտարկմանը, որ խողովակների հետ կապված խնդիր է առաջանում, քանի որ նոր խողովակները մինչ շքամուտք են հասցնում, քաղաքապետը նկատեց. «Ջրամատակարումը կատարում է «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, իսկ ջրամատակարարման ծրագրերը կատարվում է «Դորոժնիկ» կազմակերպության կողմից, այն ջրամատակարարումը հասցնում է շենքի շքամուտքի առաջին դիտահորը, որտեղից որ միանում է շենքին, նրանք միացումները տալիս են… սա էր խնդիրը, թե ներքին ցանցերն ինչպիսին են, ներքին ցանցերի համար «Դորոժնիկ» կազմակերպությունը պատասխանատու չէ: Այն շենքերը, որտեղ համատիրություններ են ստեղծված, մնացած խնդիրը համատիրությունների խնդիրն է»,-ասաց Դարբինյանը: Մյուս դիտարկմանը, որ շատերը բարձրաձայնում են, որ համատիրություները անգործության են մատնված, քաղաքապետը նշեց. «Գիտեք ինչ ախր մեր քաղաքացիները պետք է հասկանան՝ ինչ է նշանակում համատիրություն, համատիրությունը տվյալ շենքի բնակիչների կողմից ընտրված կազմակերպությունն է, քաղաքացիները հավաքվել են, իրենց շենքի բնակիչներից մեկին ընտրել համատիրության նախագահ, ով պարտավոր է շենքի բոլոր խնդիրներ գնահատել, տեսնել այս կամ այն խնդրի լուծման համար ինչքան գումար է հարկավոր, այդ գումարը հավաքագրել, տրամադրել համատիրությանը, համատիրությունն էլ տվյալ աշխատանքները կատարի»,-ասաց նա: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Комментариев нет:

Отправить комментарий