17.06.2013

Աստղագետի խորհուրդները. սուրճի մրուրով գուշակություն


Գաղտնիք չէ, որ շատերը՝ հիմնականում կանայք, հավատում են հորոսկոպին: Նրանք գիտեն, թե որ թվերը, թալիսմաններն ու գույներն են համապատասխանում կենդանակերպի այս կամ այն նշանին: Բացի այդ, նրանցից շատերը հետաքրքրվում են սուրճի մրուրով գուշակությամբ: NEWS.am STYLE-ը դիմել է երեւանյան աստղագուշակ Բախտիկին՝ խնդրելով պատմել այդ կերպ ապագան իմանալու միջոցի մասին:
«Որպեսզի սուրճի մրուրով գուշակությունը ճիշտ լինի, շատ կարեւոր է «ճիշտ» սուրճ եփել: Հարկավոր է սրճեփի մեջ 3 թեյի գդալ սուրճ լցնել: Յուրաքանչյուր գդալի հետ ասում ենք հետեւյալը.
1 գդալ՝ անցյալի համար
2 գդալ՝ ներկայի համար
3 գդալ՝ ապագայի համար
Դրանից հետո սրճեփը դնում ենք մարմանդ կրակի վրա: Ամենակարեւորը կողքին կանգնելն է, քանի որ ձեր էներգետիկան պետք է փոխանցվի սուրճին: Սկսում ենք սուրճը խառնել երեք անգամ՝ ժամացույցի ուղղությամբ, հետո՝ հակառակ ու եւս մեկ անգամ՝ ժամացույցի ուղղությամբ: Երբ սուրճը լցնեք գավաթի մեջ, նրան պատմեք ձեր խնդիրները: Հիշեք, որ բաժակը պետք է լինի ճերմակ կամ թափանցիկ: Կարեւորը՝ առանց նկարների:
Սուրճը խմելուց հետո գավաթը շրջեք: Դրանում պետք է միայն մրուր լինի. ամբողջ հեղուկը հարկավոր է խմել: Գավաթն այդ դիրքով թողեք 3-5 րոպե, հետո փոխադրեք սպիտակ թղթի կամ անձեռոցիկի վրա: Եւս 3-5 րոպե անց շրջեք գավաթը: Դուք գավաթի վրա կտեսնեք թվեր, ֆիգուրներ կամ տառեր, որոնք կարող եք ինքնուրույն մեկնաբանել: Հիշեք նաեւ, որ կարելի է գուշակություն անել միայն հանգստյան օրերին եւ առավելագույնը ամիսը 2 անգամ»:

1 комментарий:

  1. Թու՜, արդեն կախարդության դասընթացներ եք տպագրում: Թուուու...

    ОтветитьУдалить