27.07.2013

Կովը վթարի պատճառ. երեք հոգի հիվանդանոցում են



Հուլիսի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ճանապարհի 75-րդ կմ-ին «Մերսեդես E-240» մակնիշի ավտոմեքենան հարվածել է կովի, ապա «Աուդի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհի երթևեկելի գոտում ընկած կովին:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից: 

«Աուդի»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:


1 комментарий: