13.08.2013

Ուրալում կինը տան նկուղում հայտնաբերել է 15 տարի առաջ անհետացած ամուսնու մարմինը

Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանի բնակիչ Ալեքսանդր Նազիպովը, ով անհետ կորել էր 1998-ին, հայտնաբերվել է իր իսկ տան նկուղում՝ մահացած: Նրա աճյունը հայտնաբերել են բանվորները, հայտնում է Life News-ը: 15 տարի առաջ կորած տղամարդն անհետացել էր 49 տարեկանում՝ թողնելով իր մեքենայի խանութը, երկհարկանի տունը, կնոջն ու երկու երեխաներին: Կնոջ խոսքով՝ գործարարը խնդիրներ է ունեցել մրցակիցների հետ: Վերջինս փետրվարի 23-ին որոշել է ընկերների հետ տոնել Հայրենիքի պաշտպանի օրը, ինչից հետո չի վերադարձել: Նկուղում բանվորները տղամարդու մարմնի մնացորդների մոտ գտել են սպորտային համազգեստ, որից էլ կինը ճանաչել է ամուսնուն: Այժմ փորձաքննություն է անցկացվում՝ վերջնականապես պարզելու նրա ինքնությունը:  http://shamshyan.com/arm/2013-08-13-korac-amusin.html

Комментариев нет:

Отправить комментарий