13.08.2013

Հակոբի հոր պնդմամբ` տղայից հարցազրույց են կորզել ճնշման տակ (վիդեո)

Հակոբի հոր պնդմամբ` տղայից հարցազրույց են կորզել ճնշման տակ
     Այսօր Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն այցել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակ: Հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանն ասել է` իրենց որդուն դրդել են, որ հարցազրույց տա: «Ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս կարող է Կարմիր խաչը ռազմագերուց նորություն չունենա, բայց հարցազրույց անցկացնեն առանց Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայության»,- նշել է հայրը։
     Տեղեկացնենք, որ այսօր ԿԽՄԿ-ն ընդունել է Հակոբ Ինջիգուլյանի հարազատներին և տեղեկացրել, որ ընթանում են գաղտնի բանակցություններ:

Տեսանյութը` HayNews.am-ի

Комментариев нет:

Отправить комментарий