14.08.2013

Հարբած երիտասարդները 200կմ/ժ արագությամբ մեքենայով բախվել են ծառին. կա 8 զոհ

Հարբած երիտասարդները 200կմ/ժ արագությամբ մեքենայով բախվել են ծառին. կա 8 զոհԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Քիշնեւում. զոհվել է 8 մարդ՝ 5 տղա եւ 3 աղջիկ: Ոստիկանության տվյալներով նրանք արվարձանից ուղեւորվել են կարաոկե-ակումբ, սակայն վարորդը, կորցնելով 200կմ/ժ արագությամբ ընթացող մեքենայի կառավարումը, հարվածել է ծառին: Դեպքի վայր ժամանած ոստիկաննները եւ փրկարար ծառայության աշխատակիցները ստիպված են եղել մեքենայից մնացած մետաղի ջարդոնը մասնատել, որպեսզի կարողանան դուրս բերել մարդկանց, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վեց հոգի մահացել են տեղում: Երկուսին հաջողվել է դուրս բերել մեքենայից, սակայն վերջիններս մահացել են նախքան հիվանդանոց հասնելը: Նախնական տվյալներով՝ երիտասարդները եղել են ոչ սթափ վիճակում:

Комментариев нет:

Отправить комментарий