14.08.2013

Մարդ, ով ապրում է հիվանդանոցում արդեն 45 տարի (ֆոտո)

Մարդ, ով ապրում է հիվանդանոցում արդեն 45 տարի
Գրեթե ողջ կյանքը Պաուլո Էնրիկե Մեչադոն անց է կացրել հիվանդանոցում: Նա դեռ երեխա էր, երբ վարակվեց պոլիոմելիտով, ինչը հանգեցրեց մանկական պարալիչի: Մինչև հիմա նա օրը 24 ժամ միացված է թոքերի արհեստական շնչառության ապարատին: Չնայած դրան` նա յուրացրել է համակարգչային անիմացիայի հմտություները և այժմ աշխատում է իր մասին նկարահանվող մուլտսերիալի վրա:
Նրա առաջին հիշողություններն այն մասին են, թե ինչպես է ինքը, սայլակին գամված, շրջում հիվանդանոցում ու ուսումնասիրում ամեն մի անկյուն. «Ես ծանոթանում էի այլ երեխաների հետ, ուսումնասիրում էի միջանցքները` վերից վար... Այդպես ես ճանաչեցի իմ տիեզերքը: Ես չէի կարող ֆուտբոլ կամ այլ խաղ խաղալ, այդ պատճառով գործի էի դնում երևակայությունս»,- ասում է նա: Մաչադոյին ճակատագիրը հենց սկզբից էր հարվածել. նա 2 օրական էր, երբ մահացավ նրա մայրը:
1970-ականներին պոլիոմելիտով հիվանդ երեխաներին տեղադրում էին հատուկ «տորպեդուների»` մետաղյա թոքերի մեջ և համարում անհույս հիվանդ: Նրանց մեծ մասը չէր ապրում մինչև 10 տարեկանը:
«Հիվանդանոցում ինձնից բացի էլի երեխաներ կային, որոնք ավելի քան 10 տարի այնտեղ էին. Էլիանան, Անդերսոնը, Կլաուդիան, Լուչիանան, Տանյան: Մենք երբեք չէինք մտածել, որ կարող է բաժանվենք, սակայն 1992-ին նրանց վիճակը վատթարացավ, և նրանք մեկը մյուսի ետևից մահացան: Դա այնքան ծանր էր, ամեն մեկի հեռացումը անդամահատության պես էր: Հիմա մնացել ենք ես ու Էլիանան»: Ես աչքերս բացում եմ ու տեսնում կողքիս անկողնում պառկած Էլիանային և առանց նրա կյանքս չեմ պատկերացնում»,- ասում է Մաչադոն:
Նա իր կյանքում մոտ 50 անգամ է դուրս եկել հիվանդանոցից: Այդ զբոսանքներից մեկը` 32 տարեկանում ծովափ գնալը, մինչև հիմա նրա ու Էլիանայի կյանքի ամենաերջանիկ իրադարձությունն է եղել:
Հիվանդանոցում Էլիանան գրում է և նկարում` օգտագործելով բերանը: Հենց նրա գրած գրքի հիման վրա է Մաչադեն պատրաստվում անիմացիոն մուլտսերիալ նկարել:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий