13.08.2013

«Աֆրոդիտե» կարաոկե ակումբի բակում 38-ամյա կինն ու զինծառայողը մի քանի անգամ օդ են կրակել

«Աֆրոդիտե» կարաոկե ակումբի բակում 38-ամյա կինն ու զինծառայողը մի քանի անգամ օդ են կրակել«Աֆրոդիտե» կարաոկե ակումբի բակում 38-ամյա  Մարինե Խ.-ն 5 անգամ օդ է կրակել, իսկ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կոչումով ենթասպա 31-ամյա  Արթուր Չ.-ն 8 անգամ է օդ կրակել:  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանիցNEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 
38-ամյա  Մարինե Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիսի 27-ինյ ժամը 23:00-ին, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Երեւան քաղաքի Տերյան փողոցի 91 հասցեում գտնվող «Աֆրոդիտե» կարաոկե ակումբի բակում, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, քաղաքացիների անդորրը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, իր գազային «Վոլտրան» տեսակի ատրճանակով հինգ անգամ կրակել է օդ: 31-ամյա  Արթուր Չ.-ին  էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ութ անգամ է օդ կրակել իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից: Դրանից հետո  մոտեցել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանները եւ Մարինե Խ.-ին բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 1-ին մասով` խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 50-պատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով: Խափանման միջոց ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է  ստացվել օգոստոսի 12-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Комментариев нет:

Отправить комментарий